Խնդրի լուծումը կարող է ունենալ 2 տարբերակ, 2 էլ իշխանության համար վատ են

«Այն, ինչ տեղի  ունենում, 90-ականների կեսից ՀՀ-ում տարվող քաղաքականության հետեւանք է, երբ կուտակվեցին սոցիալ-տնտեսական խնդիրներ, մարդիկ զրկվեցին իրենց քվեից ու լուծումը տեսան այնպես, ինչպես իշխանություն է անում՝ ուժի կիրառմամբ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Մոդուս Վիվենդի կենտրոնի հիմնադիր նախագահ Արա Պապյանը՝ անդրադառնալով «Սասնա Ծռեր» խմբի կողմից Էրեբունու ՊՊԾ-ի գրավմանը: Լուծումը կարող է ունենալ 2 տարբերակ, երկու տարբերակն էլ իշխանության համար վատ է, վատ տարբերակն այն է, որ ինչ-ինչ պատճառներով, որը շատ քիչ հավանական եմ համարում, ապստամբները զենքը վայր դնեն և հանձնվեն իշխանության ողորմածությանը, դա չի լինի, որովհետև մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ իշխանությունը ավելի է կոշտացնում իր վերաբերմունքը, օրինակ՝ Կարո Եղնուկյանի ձերբակալությունը և 8-ից 15 տարի հոդված դնելը՝ զինված խմբին աջակցելու պատճառաբանությամբ, ակնհայտորեն ուղերձ է այդ զինված խմբին, որ Ձեզ հաստատ 15 տարուց ավելի է սպասվում, որը շատ սխալ է, տակտիկական սխալ է,ասաց նա: Բանակցությունների ընթացքում նման բան չեն անում, այլ ընդհակառակը՝ իրավիճակը պետք է մեղմվի, առավել ևս, որ ապստամբները նման հնարավորություն տվել են՝ ազատել են իրենց մոտ գտնվող բոլոր ոստիկաններին։ Ցավոք, պատասխանը չենք տեսնում։ Իշխանությունը կարող էր ազատել այն անձանց, որոնց ընդդիմությունը համարում է քաղաքական բանտարկյալներ։ Չի կարելի խոսել օրենքից, ասել՝ ուժ կիրառելը անընդունելի է, բայց միևնույն ժամանակ կիրառել ուժ։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am