«Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ կկիրառվի ամենամեղմ պատիժը».Գառնիկ Իսագուլյան.տեսանյութ
«Առաջին իսկ օրը շատերը լծվել են այն գործին, որ ամեն ինչ անեն՝ նոր զոհեր, արյուն չունենալու համար :Ոչ մեկն այդ տղաներին ահաբեկիչ, տեռորիստ չի հայտարարել, բայց տղաները պետք է հասկանան, որ նման կերպ շարունակել չի կարելի, հարկավոր է զենքը վայր դնել»-այս մասին Հայելի ակումբում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ հավելելով՝ եթե խմբի անդամները զենքը վայր դնեն,նրանց նկատմամբ կկիրառվի ամենամեղմ պատիժը:Վերջինս նկատեց,որ խմբի տղաներն ինչ-որ առումով իրենց խնդիրը լուծել են, իսկ զենքերը վայր դնելուց հետո՝ ՀՀ նախագահը հանդիպելու է Ժիրայր Սէֆիլյանի հետ, և քննարկելու են որոշակի հարցեր: «Ազատ Հայաստան, ազատ Հայաստանում ազատ կրակել… Երեք պետական մեքենա է այրվել, դուք ուզում եք իշխանության գալ, ի՞նչ իմաստ ուներ այդ մեքենան այրելը, եթե վաղը դուք իշխանություն եք, այդ նույն մեքենան պետական գույք է, փչացնելն ինչի՞ մասին է խոսում: Այսինքն՝ հիմա գալիս են ուրիշները, նախկիններն ինչ սարքել են, այրել ու քանդելո՞ւ են: Ասել, որ ներսում գտնվողները բոլորն ազատամարտիկներ են՝ չի կարելի խաբել ո՛չ հանրությանը, ո՛չ ինքներս մեզ»,-Նշեց պարոն Իսագուլյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
