Արայիկ Խանդոյանը երկու կրակոցով վայր գցեց այդ անօդաչու թռչող սարքը
«Սասնա ծռեր» խումբն ի նշան բողոքի երեկ ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանական Գազել մակնիշի մեքենա է այրել: Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը Lragir.am-ին ասաց, որ այդ քայլին գնացել են ի նշան բողոքի: «Այո, մեքենան հրդեհել ենք, ոստիկանության դիրքերից 15 մետրի վրա: Մեր տարածքում գտնվող մեքենա էր, տարանք կանգնեցրեցինք իրենց դիրքերից 15 մետր հեռավորության վրա ու այրեցինք: Բացի այդ, անօդաչու թռչող սարք ենք վայր գցել: Շատ ճիշտ ենք արել, որովհետև իրենք մեզ զրկել են կապից, սնունդից, լույսից: Այդ պատճառով էլ մենք պատասխան քայլ ձեռնարկեցինք՝ որպես ակցիա»,- ասաց Վարուժան Ավետիսյանը: Դրանից հետո ոստիկանությունը անօդաչու թռչող սարք է ուղարկել ՊՊԾ գնդի տարածքը դիտարկելու համար: «Մեր հերոսներից Արայիկ Խանդոյանը երկու կրակոցով վայր գցեց այդ անօդաչու թռչող սարքը: Փոքր սարք էր, իհարկե, դիտարկող սարք էր», ասաց նա:
