Ոստիկանության, ԱԱԾ եւ ՊՆ հատուկ տեխնիկան. «ИМР»-ները գնդի տարածքում են/տեսանյութ,տեսաշար/
ՀՀ ոստիկանությունը ՊՊԾ գնդի տարածքում է տեղակայել ինժիներական «ИМР» տեսակի 2 ծանր տեխնիկա: Armtimes.com-ին հաջողվել է այս տեխնիկան տեսանկարահանել դեռեւս հուլիսի 23-ին, երբ խմբավորման եւ իրավապահների միջեւ պայմանավորվածություն էր ձեռքբերվել եւ լրագրողներին հնարավորություն տրվեց մոտենալ ՊՊԾ գնդի տարածքին: Ստորեւ ներկայացված լուսանկարներում տեսանելի է, որ «ИМР»-ները տեղափոխվել են ՊՆ-ի պետհամարանիշներով մեքենաներով: Պաշտպանության նախարարության մամուի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք բեռնված տեխնիկան ՀՀ ՊՆ-ին է պատկանում:
«Կան որոշակի հատուկ նշանակության ռազմական տեխնիկական միջոցներ, որոնք ՀՀ ԶՈւ-ի (բոլոր ուժային գերատեսչությունների) համար հանդիսանում են ընդհանուր կիրառության միջոցներ»,- պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը:
«ИМР» ինժիներական տեխնիկայի տակտիկատեխնիկական բնութագիրը՝
Մեքենայի տեսակը՝ ճանապարհային-ինժեներական, զրահապատ, չլողացող
Բազան՝ «T-55» տանկի բազայի վրա հավաքած, առանց պտուտահաստոցի եւ սպառազինության
Անձնակազմը՝ 2 մարդ
Խոնավ քաշը՝ 37.5 տոննա
Ընդհանուր չափսերը՝ երկարությունը 8.95 մետր, լայնությունը 3.56 մետր, բարձրությունը՝ 3.36 մետր
Առավեագույն արագությունը 50 կմ/ ժամ
Ապահովված է ռադիոկապով: Այս տեխնիկան օգտագործվում է ցանկացած տիպի պատնեշ, պատ եւ այլն քանդելու, մասնատելու համար:

