Թուրքայում 42 լրագրողի կձերբակալեն
NTV հեռուստաալիքը հայտնում է ,որ Թուրքիայի դատախազությունը երկրում հեղաշրջման փորձի առնչությամբ 42 լրագրողի կալանքի օրդեր են տվել, Իրականացվում է ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող լրագրողների հետախուզման և ձերբակալության գործողություն: Անկարան Գյուլենին մեղադրում է Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Ավելի քան 13 հզ մարդ է կալանավորվել Թուրքիայում հեղաշրջման փորձ իրականացնելու գործի հետաքննության շրջանակում: Զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ:
