ՊՊԾ գունդը գրավվածները մինչև 20։00-ն Սերժ Սարգսյանին ժամանակ են տալիս

Քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքների նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ընթերցեց համակարգող խմբի հայտարարությունը, որում մասնավորապես նշեց. Արդեն ութերորդ օրն է, ինչ հայոց պետության ու հայ ժողովրդի մի խումբ նվիրյալներ` Սասնա ծռեր խմբի անդամները, ինչպես Հայաստանի ողջ բնակչությունը, զրկված լինելով իր սահմանադրական իրավունքների իրացման որևէ քաղաքակիրթ, օրինական հնարավորությունից, ստիպված եղան դիմելու Մարդու իրավունքների հռչակագրով նախատեսված՝ ժողովրդի ապստամբության իրավունքից բխող գործողությունների: Սասնա ծռերի առաջ քաշած պահանջները բացառապես քաղաքական են և բխում են Հայաստանի հերթական օտարածին, ապօրինի վարչախմբի կողմից բռնի ուժով իշխանությունը զավթած լինելու, Հայաստանի քաղաքացիների իրավունքների մշտապես ոտնահարման, Հայաստանը օտար պետության շահերին ծառայեցնելու իրողությունից: Դրսևորելով բացառիկ քաղաքական, հումանիստական վարք, որպես բարի կամքի դրսևորում, իշխանությունների հետ տարվող բանակցությունների շրջանակում Սասնա ծռերն ազատ արձակեցին իրենց մոտ գտնվող ոստիկանության բոլոր աշխատակիցներին: Սակայն, խախտելով բոլոր կարգի պայմանավորվածությունները, վարչախումբը դիմեց հերթական, տմարդի, ստոր քայլերին: Արդեն երրորդ օրն է, ինչ անջատել են ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, չեն տրամադրում սնունդ, դեղորայք: Չեն տրամադրում բուժօգնություն վիրավոր ապստամբին, խախտելով միջազգային ու մարդկային բոլոր նորմերը, փորձելով ապստամբներին մատնելու սովամահության: Սերժ Սարգսյանի վարչախումբը, որն ապրիլին թշնամուն հանձնեց ավելի քան 800 հա տարածք, տալով 100-ից ավել զոհ ու բազմաթիվ վիրավորներ, հայտարարում էր, որ չի ցանկանում հետ բերել տարածքները, խուսափելու համար զոհեր տալուց: Ստացվում է, որ Հայրենիքի տարածքները կարելի է հանձնել թշնամուն, իսկ հանուն այդ նույն Հայրենիքին արյուն տված, ու երկրի ու ժողովրդի ապագային նվիրված, համաժողովրդական սեր և վստահություն վայելող Սասնա ծռերի կյանքը որևէ արժեք չի ներկայացնում: Այդ ապստամբությունը ճնշելու համար, Սերժ Սարգսյանը պատրաստ է զոհաբերել ինչպես Սասնա ծռերի նվիրյալների, այնպես էլ բազմաթիվ հայ երիտասարդ ոստիկանների ու խաղաղ բնակիչների կյանքեր: Կողմ լինելով բոլոր հարցերի՝ այդ թվում նաև այս հարցի բացառապես քաղաքական ճանապարհով, խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու սկզբունքին, դեմ լինելով ամեն կարգի բախումներին խաղաղ ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև: համոզված լինելով, որ այս անգամ գոնե իշխանությունը իր մեջ ուժ կգտնի ու կցուցաբերի զսպվածություն ու ձեռնպահ կմնա ուժային գործողությունների դիմելուց, որն հղի է անկանխատեսելի հետևանքներով, Համակարգող խորհրդի նախաձեռնող խումբը հայտարարում է. -Թափված յուրաքանչյուր կաթիլ արյան, խեղված յուրաքանչյուր ճակատագրի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանն անձամբ: Անկախ այն բանից, թե դա ոստիկանության ծառայողներինն է, թե Սասնա ծռերի տղաներինը: Բազմահազար ցուցարարների անունից. -առաջարկում ենք Սերժ Սարգսյանին, որպեսզի այսօր` մինչև երեկոյան ժամը 20:00-ն, լուծվեն ապստամբ Սասնա ծռերի սննդի, ջրի, դեղորայքի ու բուժօգնության հարցերը: Հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին կոչ ենք անում, երեկոյան ժամը 20:00-ին հավաքվել Խորենացի փողոցում, քննարկելու համար մեր հետագա քայլերը: Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին, կարմիր խաչին, որպեսզի ակտիվ միջամտություն ցուցաբերեն, օգնելու, խնդիրը բանակցային ճանապարհով, խաղաղ լուծելու համար: Մենք համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում, միայն յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունից, միասնականությունից ու վճռականությունից է կախված խաղաղ, անարյուն հանգուցալուծումը:  

դիտվել է 50 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am