Ռազմական ուղղաթիռ, դիպուկահարներ. իրավիճակը սրվում է. Ալեք Ենիգոմշյան
«Սասնա ծռեր» խմբի անդամները զրկվել են ոչ միայն ջրից և լույսից: Քիչ առաջ այս մասին հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը` հավելելով, որ գիշերվանից խմբի անդամների հետ կապ հաստատելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել: «Մոտ 10 ժամ է` կապի միջոցներն անջատված են: Սրանք ինքնին իշխանության կողմից սրացման քայլեր են: Բայց դրանով վարչախումբը չի բավարարվում. մի կողմից հայտարաում է, որ բանակցությունները շարունակվում են, մյուս կողմից խախտում է դրանք: Տղաներն այս ընթացքում ապացուցել են, որ իրենք կողմ են սրացման չգնալու, սակայն իշխանությունները գնում են սադրիչ քայլերի: Սրացման նոր քայլ է արվել, ռազմական ուղղաթիռը թռել է տարածքի վրայով: 10 րոպե առաջ դիպուկահարները նորից անցել են իրենց սև գործին: Ամեն վայրկյան կարող են լուրջ զարգացումներ տեղի ունենալ: Մենք հուսով ենք, որ նրանք չեն գնա ոչ միայն տղաների և ոստիկանների արյունահեղության ուղղությամբ քայլերի, այլև քայլերի, որոնք շատ ճակատագրական կարող են լինել երկրի համար»,-ասաց Ենիգոմշյանը:
