Պատվերը կատարված է՝ սպասենք մանդատներին

Վերջապես հնգօրյա լռությունից հետո¸ հուլիսի 22-ին նախագահ Սերժ Սարգսյանը երևաց հեռուստաէկրանին: Երևաց, բայց ոչ թե ժողովրդի, հասարակության հետ խոսելու, այլ իր անվտանգության խորհրդի անդամներին հրապարակային հանձնարարականներ տալու համար, «ձեռի հետ էլ» լարված իրավիճակին գնահատական տալու համար՝ «Այս ուղերձը հանրություն, քեզ բավական է»:   Արդյոք մենք գործ ունենք 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ապագա կոալիցիայի՞ հետ: Կարծում եմ՝ այս երեք, եթե կարելի է ասել՝ ուղերձներից, ամենուշագրավը Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ, հետագայում ՀՀ նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանինն է, որին հատուկ կուզենայի պատասխանել, այն պատճառով, որ նա անդրադարձել է նաև Շուշիի հռչակագրին, որի նախաձեռնողներից եմ եղել նաև ես, նույն Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի գաղտնի անդամը: Դեռևս 1991 թ. նախագահական քարոզարշավում Տեր-Պետրոսյանը մոտավորապես այսպիսի միտք հայտնեց. «Բարոյախոսությունը ես չեմ ընդունում, մի այդպիսի քարոզիչ կար.., նրա վերջը տեսանք ինչ եղավ»։ Հետագայում նա ևս մի քանի անգամ կրկնել է այս միտքը: Եվ ահա Տեր-Պետրոսյանը իր ուղերձը սկսում է բարոյախրատական ոճով, «հանրահայտ ճշմարտություններ» քարոզելով և որպես գերակա խնդիր ներկայացնում՝«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն, ահա, կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջեւ, որն իր կարեւորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը»։ Լավ¸ մի կողմ դնենք այն, որ մնացյալ բոլոր հարցերն են բերել Արցախի անվտանգության խոցելիությանը: Իսկ Տեր-Պետրոսյանը գիտի՞, վստա՞հ է արդյոք, որ Սերժ Սարգսյանը բանակցում է բարեհաջող կարգավորման ուղղությամբ, և ո՞րն է արդյոք բարեհաջող կարգավորումը: Այս համատեքստում, իսկապես, Արցախի անկախության և անվտանգությամբ անհանգստացած գործիչներին Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամը այպանում է. 1 Որոշ անպատասխանատու քաղտեխնոլոգների կողմից իրականացված «Սամվել Բաբայան» սադրիչ օպերացիան, որը մի քանի օր անտեղի հուզումներ առաջացրեց Ղարաբաղում. 2. Շուրջ երկու տասնյակ վերլուծաբանների, քաղաքական գործիչների եւ նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովը, որի օգտակարությունը կասկածի տակ չէր դրվի, եթե նիստից հետո այդ գերհայրենասեր ժողովականներն անմիջապես կամուֆլյաժներ հագնեին ու դիրքավորվեին Թալիշի մատույցներում։ Հետհայաց 80 –ականներին. Karabax komiteՂարաբաղ կոմիտեում, ինչ որ պահից սկսվեցին քննարկումներ Հայաստանի անկախության գաղափարի շուրջ: Կոմիտեի ամենահակաանկախական անդամներից էր Տեր-Պետրոսյանը, որն ասում էր որ իր միակ նպատակը Արցախի միավորումն է Հայաստանին: Հիշում եմ նրա ելույթների հիմնական կարգախոսը, որը կրկնվում էր մի քանի անգամ «… Քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի միավորվել Հայաստանին»։ 1988թ.-ին արդեն սկսվել էին հայ ադրբեջանական ընդհարումները, բայց Տեր-Պետրոսյանը շարունակում էր բորբոքել զանգվածներին, փոխանակ կամուֆլյաժ հագնելու և ճակատ գնալու: Նույն կերպ¸ 2008 թ.–ին որդուն անվտանգության նկատառումներով ուղարկեց ԱՄՆ, իսկ մարտի 1–ին տնից դուրս չեկավ, ցուցարարներին կոչ արեց շարունակել ընդվզումը և իրեն ձեռքերի վրա տանել նախագահական, և հանգիստ քնեց¸ փոխանակ կամուֆլյաժը հագին ցուցարարների առաջին շարքերում լիներ: Արցախյան ալիքի վրա գալով իշխանության Տեր-Պետրոսյանը 1992թ. «Կոմսոմոլսկայա Պրավդային» տված հարցազրույցում ասում է. «Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»: Նույն մտքերն էին արծարծվում նաև 1997թ. հրապարակված «Պատերազմ, թե խաղաղություն» ծրագրային հոդվածում: Գիտեմ, թե ինչ կպատասխանեն «լևոնագետները». ԽՍՀՄ տարիներին միացումը հնարավոր էր, իսկ անկախության՝ ոչ: Նախ, ով ասաց¸ թե ԽՍՀՄ ժամանակ հնարավոր էր, բազմիցս անհաջող փորձեր են եղել, մարդիկ են բանտարկվել և աքսորվել: Ինչևէ. ենթադրենք ճիշտ եք, այդ դեպքում ինչու Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրվեց. «… կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…և այլն»: Կարելի է նաև ընդունել, որ մարդը հասունացել է և հասկացել, որ սխալվել է, ղարաբաղյան շարժումը գուցե սխալ էր: Այդ դեպքում հրապարակավ ներողություն խնդրիր ողջ հայ ժողովրդից այդքան զրկանքների համար և ընդմիշտ հեռացիր քաղաքական ասպարեզից : Թե՞ կարելի է Արցախի հարցով գալ իշխանության, հետո Արցախը հանձնելով պահել իշխանությունը կամ իշխանության մաս կազմել: Արդյոք Տեր-Պետրոսյանը իր այս ուղերձով չի՞ պաշտպանում Սերժ Սարգսյանի ներկայիս, հանրությանը հայտնի միայն կազանյան հռչակագրի դրույթներով Արցախը փուլային տարբերակով Ադրբեջանի կազմ վերադարձնելու նախաձեռնությունը, միաժամանակ չարախնդալու, իր 1997թ. «ճշմարտացիության» մեջ: Կարծեմ 1990 թվականին էր, ընտրություններից առաջ, Հայաստանի մի խումբ ճանաչված մտավորականներ հայտարարություն-կոչով դիմել էին ՀԽՍՀ իշխանություններին ինչ-ինչ հարցեր լուծելու առաջարկով: Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց պատասխանեց «Պատվերը կատարված է, սպասենք շքանշաններին»հոդվածով: Եվ ահա 26 տարի անց դերերը փոխվում են¸ քննադատողը վերածվում է պատվեր կատարողի: Մի հարցում Տեր-Պետրոսյանը հավատարիմ է իր խոսքին: Մի առիթով, նա քաղաքականությունն անվանեց անբարոյականություն…   Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ Հ.Գ. թվականները և Տեր-Պետրոսյանի արտահայտությունները հուսով եմ «լևոնագետները» կճշտեն:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am