Թուրքիայում ձերբակալվածների խոշտանգումների շուրջ «համոզիչ ապացույցներ» կան
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո զանգվածային ձերբակալությունների ընթացքում ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների շուրջ «համոզիչ ապացույցների» առկայության մասին: Այս մասին գրում է AFP-ն: Կազմակերպության տվյալներով՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական կալանավայրերում գտնվող մարդկանց ծեծում են, խոշտանգում եւ բռնության ենթարկում: Հիշեցնենք, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել: Իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել:
