Տղաները զիջման պատրաստ չեն. Ալեք Ենիգոմշյան
21:47 Երեւանի խորենացի փողոցում մեկնարկեց հանրահավաքը: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման եւ իշխանությունների միջեւ բանակցությունները շարունակվում են, սակայն խնդրի բուն էության մասով էական փոփոխություն չկա: «Նորանոր բանակցող կողմեր են մտնում բանակցությունների դաշտ: Եվ ինչպես մի քանի ժամ առաջ Վարուժան Ավետիսյանն է հայտարարել՝ ներկայում այդ առաքելությամբ գործում է բոլորի կողմից հարգված, արցախյան ազատամարտի հրամանատարների մեկը, «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: «Տղաները գիտեն, թե ինչի համար են պայքարել եւ իրենք պատրաստ չեն զիջման եւ ինչքան մեր ժողովուրդն իր աջակցությունն ու զորակցությունը հայտնի այդ տաղներին, այնքան մեր բոլորի նպատակները կմոտենա իրականությանը»,- հայտարարեց նա:
