Յալթա-Դոնի Ռոստով ավտոբուսը վթարի է ենթարկվել. վարորդը մահացել է
Յալթա-Դոնի Ռոստով ավտոբուսի վթարի արդյունքում մահացել է մեկ և տուժել տասը մարդ։ Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով տարածաշրջանային վարչության տարածած հաղորդագրությանը։ «Ըստ նախնական տվյալների՝ երթուղային ավտոբուսի 39-ամյա վարորդը կորցրել է կառավարումը, ինչի արդյունքում փոխադրամիջոցն ընկել է ճանապարհի եզրին գտնվող ջրափոսի մեջ։ Ավտոբուսի վարորդը ստացված վնասվածքներից տեղում մահացել է, իսկ տասը մարդ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել»,-մանրամասնել են վարչության աշխատակիցները։
