Բաղդադում տեղի ունեցած պայթյունից 20 մարդ է զոհվել
Բաղդադում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել, 35-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է BBC-ն` պայթյունը իրականացվել է Իրաքի մայրաքաղաքի հյուսիսարևմտյան Կադիմյա շրջանի մուտքի ոստիկանական անցակետի մոտ, որտեղ մեծամասամբ շիա մահմեդականներ են բնակվում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ ահաբեկչությունն իրականացրել է իր հետևորդներից մեկը: Նշվում է, որ ողջ քաղաքով ուժեղացված վերահսկողություն և հերթապահություն է անցկացվում:
