Ճապոնիայի փոխարեն «Բոինգն» արտակարգ վայրէջք կատարեց Մոսկվայում
Ֆրանսիական ավիաընկերությանը պատկանող «Բոինգ» ինքնաթիռը, որն ուղևորվում էր Փարիզից Ճապոնիա, ստիպված է եղել վայրէջք կատարել Մոսկվյում, քանի որ ինքնաթիռում գտնվող երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին Interfax-ին տեղեկացրել է արտակարգ ծառայություններում աղբյուրը: «Նախօրեին Փարիզից Օսակա ուղևորվող ինքնաթիռը Ռուսաստանի տարածքով անցնելիս զեկուցել է մեզ, որ ինքնաթիռում գտնվող երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է խնդրել Մոսկվայում»,- ասել է աղբյուրը: Ինքնաթիռը երեկ՝ տեղի ժամանակով ժ. 20:00-ին, բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում: Բժիշկները երեխային ցուցաբերել են առաջին օգնությունն ու հոսպիտալացրել:
