Թուրքիայում ոստիկան է սպանվել
«Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության ներկայացուցիչները թուրքական Թունջելի նահանգում հարձակվել են ոստիկանական պահակետի վրա, ինչի հետևանքով 1 ոստիկան սպանվել է, 2-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տեղի նահանգապետի աշխատակազմին: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղի ժամանակով ժ. 23.23-ին: Քուրդ զինյալները հարձակման ժամանակ օգտագործել են նռնականետեր և ինքնաձիգներ: Թուրք վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, անցկացվում է մեղավորներին հայտնաբերելու օպերացիա:
