Կրակոցներ՝ Թեքսասում. կան զոհեր
Թեքսաս նահանգի Բասթրոփ քաղաքում կրակոցների հետեւանքով 4 մարդ է մահացել, հաղորդում է KVUE հեռուստաալիքը։ Պաշտոնյաների խոսքով, հրաձիգը հայտնաբերվել է բնակելի համալիրում, զոհերի մեջ։ Մահացել է մեկ տղամարդ, 2 կին եւ մեկ երեխա։ Եվս մեկ անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց, նրա վնասվածքը վտանգավոր չէ։ Միջադեպի պատճառները ճշտվում են, դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, հաղորդում է Gazeta-ն։
