Կալիֆոռնիայում հարյուրավոր մարդիկ տարհանվել են. տեսանյութ
ԱՄՆ-ում կրկին անտառային հրդեհներն անկառավարելի են դարձել: Հարյուրավոր հրշեջներ պայքարում են Լոս Անջելեսի մերձակայքում բռնկված կրակի դեմ ինչպես ցամաքից, այնպես էլ օդից: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը` արագ տարածվող անտառային հրդեհները բռնկվել են ուրբաթ կեսօրին Կալիֆոռնիայի Սանտա Կլարիտա քաղաքի մայրուղու երկայնքով` Լոս Անջելեսից 64 կմ հեռավորությամբ: Ըստ հրշեջ ծառայության տվյալների` կրակը կլանել է 3300 ակր տարածք: Հրդեհների հետևանքով զոհեր չկան, կա մեկ վիրավոր հրշեջ փրկարարներից: Կրակը փորձում են մարել ջուր ցանող ուղղաթիռների և օդանավերի օգնությամբ: Մոտակա շրջանների հարյուրավոր բնակիչներ տարհանվել են:
