ՊՊԾ գնդի գրավման միջազգային արձագանքը

«Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը, դրան հաջորդած հայաստանյան քաղհասարակության դեմ ոստիկանական զանգվածային բռնությունների և դրանց արդյունքում բողոքի ակցիաների էլ ավելի լայնածավալ դառնալու ֆոնին հարկ ենք համարում անդրադառնալ Հայաստանում ազդեցիկ դերակատարություն ստանձնած երեք հիմնական քաղաքական ուժերի արձագանքին՝ ԵՄ, ԱՄՆ և Ռուսաստանի Դաշնության արձագանքին: Դիրքորոշումները ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները հուլիսի 19-ին՝ երեքշաբթի օրը Վաշինգտոնում անցկացվող մամուլի բրիֆինգի ժամանակհայտարարել էր,- «Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական նպատակներով բռնությունների օգտագործումը Հայաստանում կամ ցանկացած այլ վայրում»: Այնուհետև նա կոչ էր արել հայկական իշխանություններին իրավիճակին մոտենալ հարկ եղած զսպվածությամբ: Բացի այդ՝ Թոները ցավակցություն էր հայտնել զոհված ոստիկանի ընտանիքին: Մի քանի ժամ անց ԱՄՆ դեսպանը ՀՀ-ում գրեթե նույնությամբ կրկնել էրԹոների խոսքերը, սակայն հավելել. «Այժմ պետք է, որ բոլոր հայաստանցիները հարգեն օրենքը, որպեսզի իրավիճակը կարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչը, կարծում եմ, բոլոր հայաստանցիների ցանկությունն է»: Դեսպան Միլզը նաև հայտնել էր, որ միջադեպից հետո ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի միջև քննարկում չի եղել: ԵՄ պատվիրակությունը Հայաստանում իր հերթին դատապարտել էր ուժի կիրառումը, ցավակցել զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, արագ ապաքինում մաղթել Էրեբունու բաժանմունքում տեղի ունեցած դեպքերից տուժողներին, և ապա մտահոգություն հայտնել անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցների վերաբերյալ: ԵՄ պատվիրակությունը ցուցարարներին հորդորել է «ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում», և դատապարտել ոստիկանության կողմից իրավախախտումները, ինչպես, օրինակ, նրանց կողմից ոչ պատշաճ վերաբերմունքը բերման ենթարկվածների հանդեպ, և վերջիններիս բուժօգնություն և իրավապաշտպան տրամադրել մերժելը: ՌԴ-ի հայտարարությունը, ի տարբերություն ԱՄՆ և ԵՄ հայտարարությունների շատ ավելի միակողմանի է: Եթե ԱՄՆ և ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները դատապարտել էին երկկողմանի բռնությունն ու կոչ արել օրենքի պահպանմանը, ապա ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 21-ին իր երկրի անունից արել էր հստակ միակողմանի հայտարարություն՝ խստիվ դատապարտելով ՊՊԾ գնդի գրավումը, այն անվանելով «կրիմինալ դրսևորում», ապա՝ սատարել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող գործողություններին: Զախարովան նաև հայտարարել էր, որ ՌԴ-ն հույս ունի, որ ՀՀ իշխանությունները կարճ ժամանակում կկարողանան «ապաշրջափակել իրավիճակը, ազատ արձակել պատանդներին, անցկացնել միջադեպի սպառիչ հետաքննություն եւ պատժել պատասխանատու անձանց»: Իհարկե, միամտություն կլիներ հուսալ, որ իր իսկ երկրում մարդու իրավունքների խախտման գործընթացում աննախադեպ «ձեռքբերումներ» գրանցած ՌԴ կառավարությունը կդատապարտեր նաև անհիմն և օրենքի խախտմամբ բերման ենթարկված, դաժան ծեծի ու ստորացումների ենթարկված ու միջադեպի կազմակերպման հետ առանձնահատուկ կապ չունեցող հարյուրավոր մարդկանց հանդեպ բռնությունները Հայաստանում: Սակայն ՌԴ կառավարությունը էլ ավելի հեռու գնաց և Հայաստանի ներքին պայթյունավտանգ իրավիճակն օգտագործեց Եվրամիության հետ «լեզվակռիվ» տալու համար: Հուլիսի 22-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ՌԴ ԱԳՆ-ն համարում է, որ ԵՄ հայտարարությունում տարօրինակ կերպով «տեղ չի գտնվել հանցավոր գործողությունների` ոստիկանության ստորաբաժանման շենքի վրա զինված հարձակման, ոստիկանի սպանության, պատանդառության առնչությամբ ուղիղ և հստակ քննադատության համար»: Մինչդեռ նախապես հրապարակված ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ հստակ տեքստով նշված են բոլոր այդ կետերը: Ռուսաստանի խնդիրը Այսպիսով՝ կամ ՌԴ ԱԳՆ-ն չունի անգլերենից և հայերենից ռուսերեն որակյալ թարգմանություններ անող կադրեր, որոնք կթարգմանեին ԵՄ հայաստանյան ներկայացուցչության հայտարարությունն առանց աղավաղումների կամ էլ պարզապես մանիպուլիացիաներ է անում՝ հօգուտ սեփական շահերի: ՌԴ ԱԳՆ հայտարարության վերջում նշվում է, որ «դժվար է ձերբազատվել այն զգացողությունից, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակները բացահայտ խրախուսում են այդ ուժերին, որոնք ձգտում են ցնցել ներքաղաքական իրավիճակը»: Եթե հաշվի առնենք, որ զգացողությունները խոշոր պետության ԱԳՆ-ի համար պաշտոնական դիվանագիտական տեսակետ հայտնելու հիմք երբեք չպետք է հանդիսանան, ապա առնվազն կարելի է անլուրջ համարել ՀՀ-ում նմանօրինակ աննախադեպ և վտանգավոր իրավիճակի վերաբերյալ ՌԴ դիրքորոշման հիմքում զգացողություններ դնելը: Ավելին, հարկ է արձանագրել, որ Ռուսաստանը հերթական անգամ Հայաստանում զուտ ներքաղաքական գործընթացում փորձում է տեսնել «արևմուտքի հետքը»: Սա, թերևս կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ բողոքի ալիքը բարձրացել է Ռուսաստանի ճնշումների ներքո Արցախյան հարցում հայկական կողմի զիջումների հեռանկարով, իսկ այս բողոքները, անկախ հանգուցալուծումից, կօգտագործվեն ճնշումներին հակազդելու համար: Աննա Փամբուխչյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am