ԴԱԻՇ-ի զինյալները խոցել են սիրիական օդուժի կործանիչ
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները շաբաթ օրը երեկոյան Համա նահանգում խոցել են սիրիական օդուժի կործանիչ: Այս մասին հայտարարել է Քաթարի AI Jazeera հեռուստաալիքը: Ինքնաթիռը ընկել է Համայից արևելք ընկած տարածքում՝ Սալմիա քաղաքի շրջանում: Օդաչուի ճակատագրի մասին տեղեկություններ չկան: Ինքնաթիռը խոցվել է ցամաքային զենիթային միջոցներով:
