Պերուում պահանջում են բանտից ազատել նախկին նախագահին
BBC –ի Ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Պերուում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով բանտից ազատել երկրի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին:Ալբերտո Ֆուխիմորին, որը հաջորդ շաբաթ 78 տարեկան է դառնում, 2007-ից սկսած բանտարկված է մի շարք հանցագործությունների, այդ թվում մարդու իրավունքների ոտնահարման ու կոռուպցիայի համար: Ֆուխիմորին, որը երկիրը կառավարել է 1990-2000 թթ., հայտնի է երկրի ներսում ձախ արմատական շարժումների ճնշման խիստ մեթոդներով: 2007-ին Ֆուխիմորին դատապարտվել է ազատազրկման իշխանությունը չարաշահելու համար, իսկ 2009-ին հատուկ տրիբունալը նրան 25 տարվա ազատազրկման է դատապարտել «մահվան էսկադրոններ» կազմակերպելու համար:
