«Մյունխենյան հրաձիգին» հնարավոր է դպրոցում ծաղրել են հասակակիցները. նոր վարկածներ
RIA Novosti-ի փոխանցմամբ` Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, թե «մյունխենյան հրաձիգին» ծաղրել են հասակակիցները:«Կան ցուցումներ այն մասին, որ հասակակիցների կողմից եղել է «մոբինգ» (կոլեկտիվում ոտնձգությունների տեսքով հոգեբանական բռնության տեսակ) ,- ասել է նախարարը լրագրողներին: Նշվում է, որ Ալի Դավիդ Սոնբոլին դեպրեսիայի մեջ է եղել: Նրա սենյակում հայտնաբերել են մի շարք գրքեր` հրազենով կատարված մասսայական սպանությունների մասին:
