Քերին ժամանել է Ֆրանսիա
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին մասնավոր այցով ժամանել է Ֆրանսիայի Նիս քաղաք: Այս մասին փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը: Ջոն Քերին կհանդիպի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժած ԱՄՆ քաղաքացիներին: Այնուհետև Քերին մտադիր է Փարիզից գնալ Լաոս, որտեղ կմասնակցի Հարավարևելյան Ասիական երկրների ամենամյա կոնֆերանսին:
