Սպանությունների հեղինակը ԻՊ-ի հետ կապ չի՞ ունեցել
ԳՖՀ Բավարիայի երկրամասի մայրաքաղաք Մյունխենի ոստիկանությունը հայտարարել է, որ երեկ խաղաղ մարդկանց վրա կրակ բացած ծագումով իրանցի 18-ամյա երիտասարդը ոչ մի առնչություն չի ունեցել «Իսլամական պետություն» շարժման հետ: Իրավապահների համոզմամբ, երիտասարդի վրա, ամենայն հավանականությամբ, ժամանակին տպավորություն է գործել Անդերս Բերինգ Բրեյվիկը, ով Նորվեգիայում 2011 թվականի հուլիսի 22-ին 77 մարդ էր սպանել: Նշենք, որ երեկվա գրոհի հետևանքով սպանվել է առնվազն 9-ը, վիրավորվել՝ 16 մարդ: Զինյալը գրոհից հետո ինքնասպան է եղել:
