Քաբուլում զոհվածների թիվը հասել է 80-ի
Քաբուլում կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 80-ի: Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ վիրավորները 231-ն են: «ՌԻԱ Նովոստիի»հաղորդմամբ՝ Նախարարությունում հայտնել են, որ պայթյունը կազմակերպել էին երեք մահապարտ ահաբեկիչներ: Ավելի վաղ Աֆղանստանի իշխանությունները հայտարարել էին, որ Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհվել է 61, վիրավորվել 207 մարդ:
