Պարտադրված երկխոսությո՞ւն

Ուշագրավ ուղղությամբ երեկ ընթացան իրադարձությունները Խորենացի փողոցում: Երեկոյան ՊՊԾ գնդին հարակից տարածք՝ Խորենացի փողոց են ժամանել Համախմբում կուսակցության անդամները` Վարդան Օսկանյանի ուղեկցությամբ, որտեղ էլ վերջինս պատասխանել է լրագրողների հարցերին: Օսկանյանը նշել է, որ լուծում տեսնում է ստեղծված իրավիճակում. «Ժամանակն է իսկապես հարցը բերել քաղաքական հարթություն և փորձել տալ քաղաքական լուծում. ես միանշանակ մերժում եմ այն միտքը, որ, իբր, սա փակուղային իրավիճակ է, սա լուծում չունի։ Չկա այդպիսի բան, չի կարող լինել. ամեն հարց իր լուծումն ունի։ Փակուղային կարող է լինել միայն ու միայն, եթե հարցը դիտարկենք զուտ իշխանական շահերից, եթե իշխանությունն ուզում է այս բոլորից հաղթող դուրս գալ, իրոք փակուղային վիճակ է. բայց սա այն խնդիրը, չէ, որ պետք է հաղթել. էստեղ հաղթելու հարց չկա, խնդիրը պետք է դրվի ազգային–պետական հարթության վրա, ոչ թե նեղ կուսակցական–իշխանական։ Սա քաղաքական ակցիա է, և սրան պետք է տալ քաղաքական լուծում՝ լավ գիտակցելով, որ դա կունենա նաև իրավական որոշ հետևանքներ՝ ընդունելի երկու կողմի համար էլ։ Իսկ եթե իշխանություններն այս կրիտիկական պահին ասեն՝ մենք հանցագործների, տեռորիստների հետ չենք բանակցի, ես հետևյալ հարցն եմ տալիս՝ ուրեմն կարելի է, հա՞, բանակցել 1,5 մլն հայ սպանած թուրքերի, պատերազմ սանձազերծած, հայի գլուխներ, ականջներ կտրած ադրբեջանցիների հետ, իսկ այս տղաների հետ, որոնք Ղարաբաղ են ազատագրել, չի՞ կարելի»։ Օսկանյանը համարում է, որ իշխանությունները շատ կոշտ դիրքորոշում են որդեգրել, ժամանակն է դա մեղմացնել։ Ես իմ թիմով հստակ պատկերացնում եմ այս հարցի քաղաքական լուծումը. պարզապես իշխանությունը պետք է քաղաքական կամք դրսևորի: Ըստ նրա՝ երկու խնդիր կա՝ սկսել միջնորդներով որոշ զիջումներ պետք է լինեն երկու կողմից էլ, բայց հնարավոր է, որ երկուսի համար էլ արժանավայել լուծում լինի, և հաղթող–պարտվող չլինի։ Նա հավելել է, որ «շատ լավ տիրապետելով ստեղծված իրավիճակին, մանրամասներին ու բանակցային նրբություններին և այսպիսի ճգնաժամի փորձ ունենալով՝ իր խղճի պարտքն է կատարում այս կրիտիկական պահին»։ Նաև նշել է, որ Համախմբումը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, սննդի հարցն իր վրա վերցնել։ Նախ, որ ՊՊԾ գնդում տեղի ունեցածը Օսկանյանը «քաղաքական ակցիա» է համարում, արդեն իսկ բացահայտում է այդ կուսակցության և Քոչարյանի թիմի դիրքորոշումը: Տեղի ունեցածից 5 օր անց Օսկանյանը հայտարարում է, որ իշխանությունները կոշտ դիրքորոշում են բռնել, այսինքն` ըստ նրանց «քաղաքական ակցիան» ենթադրում է, որ իշխանությունը պետք է բանակցի: Ո՞ւմ հետ: Դատելով երեկ Խորենացի փողոց եկած ազատամարտիկ Մանվել Եղիազարյանի՝ Արաբոյի Մանվելի մեկ այլ ուշագրավ դիտարկումից հանգուցալուծման մեկ այլ տարբերակ էլ կա. «Պետք է գոնե կառավարությունը ցրեն, ԱԺ-ն, որ ժողովուրդը մի քիչ իրեն լավ զգա»: Երեկվանից Քոչարյանի թիմի ասպարեզ դուրս գալն ու կոնկրետ գնահատականներն ու առաջարկները նշանակում են մեկ բան. այս փուլում, երբ դեռ Ռոբերտ Քոչարյանը հանդես չի եկել որևէ հայտարարության, չի դատապարտել զենքով ապստամբությունը, միանգամայն հնարավոր է նրան` որպես միջնորդի ի հայտ գալը: Միամիտ կլինի կարծել, թե Օսկանյանը նման հայտարարություններ արել է ինքնագլուխ` առանց Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցնելու: Օսկանյանն` առանց Քոչարյանի համաձայնության նոր քաղաքական օրակարգի առաջարկ չէր անի: Ի՞նչ կարող է առաջարկել Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին` ստանձնելով այս բարդ իրավիճակում միջնորդի դերը: Կառավարության և ԱԺ-ի ցրելը նշանակում է` նոր քաղաքական պայքար` վարկաբեկված իշխանության պայմաններում, այսինքն` մի վերջին փորձ` Գագիկ Ծառուկյանին քաղաքական ասպարեզից հեռացնելու ու Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելուց հետո: Հետևաբար, Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե բացառվում է այս փուլում, չի կարելի բացառել ԱԺ-ինն ու Կառավարությանը: Թամար Բագրատունի

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am