Կառուցողական ներդրումը որտե՞ղ են տեսել

Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպման նախապատրաստությունը քննարկվել է ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարների տեղակալների մակարդակով»: ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինն օրերս հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Խալաֆ Խալաֆովի հետ: «Քննարկվել են Բաքվում Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով բարձր մակարդակով Բաքվում կայանալիք հանդիպումները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների որոշ ասպեկտներ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հրապարակված հաղորդագրությունում: Մինչ Ռուսաստանը բարձր հետաքրքրվածություն է ցուցաբերում Հայաստանի հարևանների հետ Հայաստանը շրջանցող տարբեր նախագծերի ներգրավման մեջ, միաժամանակ Հայաստանի մյուս հարևանի` Թուրքիայի ներգրավվածությանն էլ «դաբրո» է տալիս ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավելու հարցում: Թուրքիայի, ինչպես նաև ցանկացած այլ երկրի ընդգրկման հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը կախված է երկրի կառուցողական ներդրումից բանակցային գործընթացում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ինչ վերաբերվում է Թուրքիայի միանալուն Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը, ինչպես նաև ցանկացած այլ կարգավորմանը, ցանկացած այլ բանակցային գործընթացին, խաղաղ գործընթացին` ընդհանրապես խոսքը կարող է գնալ ոչ միայն Թուրքիայի մասին, ցանկացած կառուցողական համագործակցություն կարելի է դիտարկել հենց այդպիսի տեսակետից որպես կառուցողական փոխազդեցություն: Եթե պետությունն ունի ինչ-որ դրական բան ավելացնելու, ինձ թվում է, որ այդտեղ չի կարող լինել որևէ խնդիր, սակայն կրկին ասում եմ, եթե խոսքը վերաբերվում է կառուցողական ներդրմանը»,- ասել է Զախարովան ճեպազրույցում: Այնուհետև, նա հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ` ավելի ծավալվելով այդ թեմայի շրջանակներում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ ինքը հայտարարել է, թե Թուրքիան կարող է մասնակցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, եթե վերջինիս ներդրումը լինի կառուցողական: «Չեմ կարող հասկանալ Հայաստանից և Ադրբեջանից մի շարք լրագրողների (իհարկե, ոչ բոլորի) դիրքորոշումը: Դուք ցանկանում եք հաղթահարե՞լ հակամարտությունը, թե՞ այն խորացնել՝ Ձեր ճաշակով լուրեր հորինելով: Դա վտանգավոր զբաղմունք է»,- գրել է Զախարովան: Նա տեղեկացրել է, որ ասուլիսի ընթացքում իրեն հարցրել են Ադրբեջանում, Հայաստանում և Թուրքիայում իրավիճակից, «ինչն ավելի նման էր քաղաքական մանիֆեստի, որը ստիպված էի ընդհատել»: «Բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել և ապակայունացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ իրավիճակը ևս մեկ անգամ կրկնեմ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»,- նշել է Զախարովան: Նրա խոսքով՝ միաժամանակ հնարավոր են նաև երկկողմ կոնտակտներ, որոնց ընթացքում ցանկացած երկիր կարող է քննարկել ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող ցանկացած հարց: «Խնդիրը նրանում է, թե որքան կառուցողական դեր են խաղում երկրները, որ կարգավորման գործընթացի մաս չեն, փորձո՞ւմ են արդյոք նպաստել կարգավորմանը»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ կոչ անելով սադրանքների չենթարկվել, այդ թվում տեղեկատվական: Եթե պաշտոնական Մոսկվան համարում է, որ Թուրքիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում կառուցողական է, ապա պետք է բարի լինի, պարզաբանի, թե այդ ե՞րբ է տեսել Թուրքիայի դրական, կառուցողական գործունեությունը: Այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնական Անկարան անմիջապես շնորհավորեց «եղբայրական Ադրբեջանին» ու Ալիևին «տարած հաղթանակների» համա՞ր, թե՞ որ ղարաբաղյան խնդրի պատճառով Թուրքիան «սպանեց» Հայաստան-Թուրքիա արձանագրությունները: Պաշտոնական Անկարան բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի Ղարաբաղյան հարցում, նա պաշտպանում է` «բոլոր գրավյալ տարածքները» Ադրբեջանին հանձնելու Բաքվի պահանջը, այսինքն` դրանով իսկ բացառում է փոխզիջումներն իսկզբանե: Ե՞րբ են Թուրքիայի իշխանություններն ապացուցել իրենց կառուցողական կեցվածքը: Ընդհակառակը, նրանք բացահայտ ապակառուցողական դիրք են բռնել, անկողմնակալ են, և ամենակարևորը` Ղարաբաղի հարցի պատճառով Հայաստանի հանդեպ թշնամական կեցվածք են դրսևորում` շրջափակման մեջ պահելով Հայաստանն արդեն 25 տարի: Էլ ի՞նչ կառուցողական ներդրման մասին է խոսքը... Մետաքսյա Շալունց

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am