Փոթորիկ Ադրբեջանում. զգալի վնասներ են պատճառվել
Ադրբեջանում փոթորիկն ու հորդառատ անձրեւները զգալի վնաս են հասցրել հյուսիս-արեւմտյան շրջաններին: Ըստ contact.az-ի՝ առավելապես տուժել են Զաղաթալի եւ Բալաքյանի շրջանները: Մասնավորապես, փոթորիկը քշել է տների եւ վարչական շենքերի տանիքները, տեղից ծառեր ու էլեկտրասյուներ է պոկել, վնասվել է նաեւ տեղի հիվանդոցի շենքի տանիքը:
