Թուրքիայում կալանավորվել է հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Գյուլենի զարմիկը
Թուրքիայում կալանավորվել է պետհեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամական ընդդիմադիր Ֆեթուլա Գյուլենի զարմիկը՝ Մուհամեդ Սաիդ Գյուլենը: Մուհամեդին կալանավորել են հուլիսի 15-ից 16-ը երկրում կատարված հեղաշրջման փորձի հետաքննման շրջանակում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆեթուլահ Գյուլենի ու նրա համախոհների դեմ դատավարությունը Թուրքիայում նոյեմբերի վերջին է սկսվելու:
