«Զենքը վայր չենք դնելու.հանձնվելու մասին տեղեկությունները կեղծ».Վարուժան Ավետիսյան.տեսանյութ
Այսօր Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի տարածքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնեց,որ խմբի հանձնվելու մասին տեղեկությունները կեղծ են: «Նախքան մեր ասուլիսը ստահոդ լուրեր սկսեցին շրջանառվել, իբր թե «Սասնա ծռերը» ասուլիսը սկսելու է զենքը վայր դնելու, բանդային հնազանդվելու մասին հայտարարությամբ: Մենք զինված ապստամբություն ենք բարձրացրել, զենք ենք վերցրել մեր երկիրն ազատագրելու առաքելությամբ: Դա ենթադրում է ժողովրդի ընդվզումը, որը դանդաղորեն, որը պայմանավորված է մի շարք գործոններով, բայց կարծես թե անշեղորեն աճում է»,-նկատեց Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով, իրենք ՊՊԾ գնդի տարածք են մտել առանց որեւէ մեկին պատանդ վերցնելու եւ իրենց մոտ պահելու նպատակի: «Ուղղակի ստեղծված իրավիճակում այդ մարդիկ հայտնվել են մեր տարածքում: Փուլ առ փուլ, ըստ իրավիճակի, բաց ենք թողել բոլոր ոստիկաններին»,-նշեց պարոն Ավետիսյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
