Թուրքիայում կվերականգնվի մահապատիժը. Էրդողանը պատրաստ է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է վերականգնել երկրում մահապատիժը:«Եթե իմ ժողովուրդը, իմ երկիրը միահամուռ պահանջում է վերականգնել մահապատիժը ու եթե ժողովրդի ներկայացուցիչները խորհրդարանում ասեն «այո» այդ պահանջին, ապա կներե՛ք, ես պարտավոր եմ հարգել այդ պահանջը: Դա անվիճարկելի է: Եթե ժողովուրդը պահանջում է, դա կարող է ամեն ինչ փոխել»,- ասել է նա: Այս մասին նա հայտնել է հարցազրույցում, որը ցուցադրվել է հուլիսի 23-ին «Ֆրանս-24» հեռուստաալիքի եթերում:
