Մինսկում հուղարկավորել են լրագրող Պավել Շերեմետին
Կիևում սպանված լրագրող Պավել Շերեմետին հուղարկավորել են Մինսկի Հյուսիսային գերեզմանատանը` հոր կողքին: Ինչպես տեղեկացնում է BBC-ն`լրագրողի մարմինը Կիևից Մինսկ տեղափոխել են Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգալկոյի, Գերագույն ռադայի պատգամավորների և մի խումբ ուկրաինացի լրագրողների ուղեկցությամբ:
