Էրդողանը ԵՄ-ին է մեղադրել. Եվրոպան մեզ ստիպում է սպասել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է,որ ԵՄ-ն Թուրքիայում կատարվածի կողմնապահ գնահատական է տվել: «Նրանք անում են հակասական հայտարարություններ: Նրանք կողմնապահ են ու կշարունակեն կողմնապահ գործել Թուրքիայի հանդեպ»,- ասել է պետության ղեկավարը «Ֆրանս-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Էրդողանը նշել է, որ անվտանգության ապահովմանն ուղղված իր ձեռնարկած քայլերը միանգամայն համադրելի են այն քայլերի հետ, որոնք ոչ այդքան վաղուց ձեռնարկել էին արեւմտյան երկրները ահաբեկչությունը կանխելու շրջանակում: «Վերջին 53 տարիներին Եվրոպան մեզ ստիպում է սպասել»,- նշել է նա:
