Մյունխենում թուրքեր են սպանվել
Մյունխենում հրաձգության հետևանքով զոհվածների թվում կան Թուրքիայի երեք քաղաքացիներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ տեղեկացնում է Haberturk-ը: Նրա խոսքով՝ հրաձգության ժամանակ զոհվել են Թուրքիայի երկու չափահաս քաղաքացիներ՝ ծնված 1971թ., և 15 տարեկան մեկ անչափահաս:
