Մյունխենի հրաձգության ժամանակ զոհվել է 6 անչափահաս
Մյունխենի հրաձգության 6 զոհերը եղել են անչափահասներ, հայտարարել է քաղաքի ոստիկանապետ Հուբերտուս Անդրաեն, հայտնում է N24-ը: Նրա խոսքով` հրաձգության հետևանքով զոհվել են երկու 15-ամյա և երեք 14-ամյա դեռահասներ, ինչպես նաև մեկ 17-ամյա պատանի: Հաղորդվում է նաև, որ մյուս զոհերը եղել են 19, 20 և 45 տարեկան:
