Հրապարկել են մյունխենյան հրաձիգի լուսանկարը
Գերմանական ԶԼՄ-ները հրապարակել են Մյունխենի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն իրականացրած ու 10 մարդու կյանք խլած Ալի Դվիթ Սոնբոլիի լուսանկարը, ինչի մասին հայտնում է mirror.co.uk-ը:
Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ ծագումով իրանցի երիտասարդը մշտապես հետաքրքրված է եղել զանգվածային հրաձգությունների ու սպանությունների թեմաներով և նույնիսկ ուսումնասիրել է համապատասխան գրականություն:
Ըստ ոստիկանության փոխանցման, Գերմանիայում ծնված և մեծացած Սոնբոլին գործել է մենակ ու որևէ կապ չունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչները պատմել են, որ երիտասարդն ունեցել է հոգեբանական որոշ խնդիրներ ու բուժվել է ընկճախտից:
Մինչդեռ The Telegraph-ը հավելում է, որ Սոնբոլին իր քայլերը ձեռնարկել է` գտնվելով 5 տարի առաջ նորվեգացի Անդերս Բրեյվկի իրականացրած սպանդի ազդեցության ներքո:

