Աշխարհի ահաբեկիչներին ՄԱԿ-ը հաշվել է
ՄԱԿ-ն աշխարհում ավելի քան 30 հազար գրոհային է հաշվել 100 երկրից, որոնք անդամակցում են ահաբեկչական կազմակերպություններին: Այս պատճառով ահաբեկչությունը գլոբալ սպառնալիք է, հայտարարել է ՄԱԿ Հակաահաբեկչական հանձնաժողովի ղեկավար Ժան-Պոլ Լաբորդեն:Միայն Իսլամական պետությունը Ռամադան ամսի տոնակատարությունների ժամանակ իրագործել կամ նպաստել է 393 հարձակումների, որոնց մեծ մասն իրագործվել է Սիրիայում և Իրաքում:
