Հրթիռակոծվել է Հալեպի հանրային պարտեզը. կան զոհեր
Հալեպը երեկ օրվա ընթացքում կրկին հրթիռակոծվել է: «Արևելք»-ը գրում է, որ ահաբեկիչների թիրախն է եղել հատկապես Հալեպի հանրային պարտեզի շրջանը: Նախնական տվյալներով՝ զոհվել է 8 մարդ, 50-ը՝ վիրավորվել: Հանրային պարտեզը գտնվում է «Սաատ Ալա Ալ Ժապերի» հրապարակի մոտ: Աղբյուրի տվյալներով՝ շրջանի վրա հրթիռակոծումները կատարվել են Հին Հալեպ անունով հայտնի և Պուսթան Ալ Քասըր շրջաններից:
