Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, այսօր բողոքի ակցիայի ժամանակ հզոր պայթյուն է որոտացել: Այս մասն հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով: Գործակալության փոխանցմամբ՝ տեղական Tolo News հեռուստաալիքը հայտնել է, որ պայթյունից տուժածներն արդեն տեղափոխվել են հիվանդանոց: Չի բացառվում, որ լինեն նաև զոհեր: Հաղորդվում է միայն, որ միջադեպը տեղի է ունեցել զանգվածային ցույցերի ժամանակ. այլ մանրամասները ճշտվում են:
