47 մարդու մահը Սաուդյան Արաբիան արդարացնում է
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի առաքելությունը հայտարարել է, որ 47 անձինք, որոնք երկրում մահապատժի են ենթարկվել, ունեցել են «բաց և արդար դատական գործընթացներ»։ Առաքելությունը խորին ափսոսանք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի դիրքորոշման կապակցությամբ, որն ավելի վաղ դատապարտել է 47 մարդու մահապատժի ենթարկելը, և լուրջ մտավախություն է հայտնել ներկայացված մեղադրանքների կապակցությամբ։ Հայտարարությունում նաև ընդգծվում է դատական իշխանության անկախությունն ու անկողմնակալությունը, և որոշ դեպքերում բողոքների դիտարկումը շարունակվել է մինչև 10 տարի։
