Ռուս շարքային Նիկիտա Շևչենկոն զոհվել է Սիրիայի Հալեպ նահանգում. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հղումով։
«Հալեպ նահանգում առաջադրանքը կատարելիս՝ Թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնի ավտոշարասյանն ուղեկցելու ընթացքում զոհվել է ռուս զինծառայող, պայմանագրային Նիկիտա Շևչենկոն»,-ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Զինծառայողը մեքենայով ուղեկցել է տեղի բնակիչների համար ջուր և սննդամթերք տեղափոխող ավտոշարասյանը։ Բնակավայր մտնելիս մեքենայի կողքին պայթել է զինյալների տեղադրած ինքնաշեն պայթուցիկը։ Ռուս ռազմական բժիշկները պայքարել են ծանր վիրավորում ստացած Շևչենկոյի կյանքը փրկելու համար, սակայն ապարդյուն։
Շևչենկոն հետմահու պետական պարգևի է արժանացել։
Սա վերջին մեկ ամսում Սիրիայում ռուս զինծառայողների առաջին ողբերգական մահը չէ։ Հուլիսի սկզբին Պալմիրայի մոտ Մի-25 ուղղաթիռ է խոցվել, որի երկու օդաչուները զոհվել էին։
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը