Թուրքիայում կալանավորել են Էրդողանի 283 թիկնապահի

Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահական գվարդիայի 283 անդամի, որոնք կասկածվում են պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Գվարդիան, որը կազմված է նվազագույնը 2500 զինծառայողից, տեղակայված է Անկարայի նախագահական պալատում: CNN Turk-ի տեղեկություններով՝ իշխանությունները 300 մարդու կալանքի թույլտվություն են տվել, առայժմ հասցրել են ձերբակալել նրանց, ովքեր գտնվել են մայրաքաղաքում: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին ասել էր, որ ապստամբությունից հետո 60 հազար մարդու ձերբակալություններն ու հեռացումները միայն «այսբերգի» երեւացող մասն է, եւ խոստացել էր, որ ավելի մեծ թվով ձերբակալություններ կլինեն: Աշխատանքից հեռացվածների եւ ձերբակալվածների թվում 9 հազարը ոստիկաններ են, 3 հազարը՝ դատավորներ եւ 6 հազարը՝ զինվորականներ, ինչպես նաեւ ուսուցիչներ եւ համալսարանների դեկաններ: Նախօրեին Թուրքիայում նաեւ որոշել էին ժամանակավորապես կասեցնել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի գործողությունը՝ կապված երկրում մտցված արտակարգ դրության հետ: Ըստ որում՝ նախագահ Էրդողանը չի բացառում երկրում մահապատիժը մտցնելու հնարավորությունը, որպեսզի ապստամբությունը հրահրողները «հատուցեն կատարածի համար»: Թուրքիայում զինված ապստամբությունը սկսվեց հուլիսի 15-ի երեկոյան: Մի խումբ զինվորականներ հայտարարեցին, որ երկրի կառավարումը վերցնում են իրենց ձեռքը, որպեսզի ապահովեն քաղաքացների սահմանադրական իրավունքների պաշտպանությունը: Առավոտյան Թուրքիայի իշխանությանը հաջողվեց ամբողջովին վերականգնել իրավիճակի վերահսկողությունը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
100 հազար տոննա նավթ տեղափոխող ռուսական լցանավը ժամանել է Կուբա ԱՄՆ-ն առաջին անգամ նոր հրթիռ է կիրառել Իրանի դեմ գործողության ժամանակ. The New York Times Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Ադրբեջանի ՄԻՊ-ի նոր բարբաջանքը Ալիև՛, հիշի՝ դու 200 մլրդ տալու ես հայերին․ Անժելա Թովմասյան (video) ՇՏԱՊ․ Եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալվածների փաստաբանն ինչ է փոխանցում (video) Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի Փնտրվում է ժողովրդավարության պաշտպան. «Փաստ» Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ տուժածներ կան Լսի՛ր Նիկոլ, քեզ ատում է ողջ հայ ժողովուրդը, դու ներում չես ունենալու․ Արմեն Աշոտյան (video) ՇՏԱՊ․ Երկվորյակ եղբայրներին խայտառակ մեղադրանք են ուզում առաջադրել, Նիկո՛լ, վերջ տուր․ Զոհրաբյան (video) Ինձ պետք չի էդ 10․000 դրամ ողորմությունը․ թոշակառու (video) Նիկո՛լ, բոլոր ավտոբուսները տանելու են դեպի Եռաբլուր, դեպի մահ, քանի դու կաս․ Անժելա Թովմասյան (video) Հիմա բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը երեկ մտել եկեղեցի՝ հատուկ սադրանքի․ Նաիրա Զոհրաբյան (video) «Թազա խայտառակ հոդված են ուզում դնել տղերքի վրա»․ Ռուբեն Մելիքյանը՝ եկեղեցու միջադեպի մասին (video) «Ալեն Սիմոնյանը, Փաշինյանի հետ միասին, Թալեաթ Փաշայի հետնորդն են»․ քաղաքացի (video) Երևանի աղբն ու ՔՊ-ն մնացել են փողոցում․ ավագանու անդամ Արշակ Սարգսյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի սադրանքը խայտառակ ձևով տապալվեց․ երկրորդ պլանը չի աշխատի․ Հայկ Նահապետյան (video) Վա՜յ, 10․000-ը շատ-շատ ա, չգիտենք՝ ոնց ենք ծախսելու․ ինչպես են քաղաքցիները հեգնում Փաշինյանին (video) Նոր կադրեր` ինչպես են ոստիկանները մի քանի շարք կազմած տանում եկեղեցու միջադեպի մասնակցին (video) Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, չհամարձակվես «ուտել» այս եղբայրներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Աբաջյանի պապիկ 2 օպերացիա Տեղումները կշարունակվեն Թոշակառուն խայտառակեց Փաշինյանին․ «Ժողովրդի կաշին ու ոսկորն ա մնացել, մենք էլ ենք ուզում միս ուտենք» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am