Պատանդների ազատ արձակումը նպատակ ունի, որպեսզի նրանք կռվի ժամանակ ոտքի տակ չընկնեն. Պավլիկ Մանուկյան

Քիչ առաջ հուլիսի 17-ից ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման տղաները հայտարարեցին, որ նախնական համաձայնություն են ձեռք բերել իշխանությունների հետ, այն է՝ իրենք ազատ կարձակեն պատանդ պահվող ոստիկաններին, բայց դրա փոխարեն գնդի հարակից տարածքում՝ չեզոք գոտում, կստեղծեն մամուլի կենտրոն: Այս հայտարարությունից հետո հասարակության մեջ կարծիքներ շրջանառվեցին, որ այդ քայլը սխալ է, և այն կարող է վտանգել տղաների անվտանգությունը: NewsBook-ի հետ զրույցում ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն առաջնահերթ նկատեց, որ իրենք են ժողովրդի անվտանգությունը, և ոչ ոք չի կարող իրենց անվտանգությունը վտանգի տակ դնել: «Եթե իրենք փորձեն մեզ վրա գրոհել, դա կլինի իրենց գլխին երկրորդ շուլուխը»,- հայտարարեց նա: Անդրադառնալով պատանդ պահվող տղաներին ազատ արձակելուն՝ վերջինս նշեց, որ դա մի նպատակ ունի, որպեսզի կռվի ժամանակ ոտքի տակ չընկնեն: «Մենք էն տեսակը չենք, որ պատսպարվենք պատանդների հետևում: Եթե այս պահին փորձեն գրոհել, իհարկե, Վովան (նկատի ունի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին- խմբ.) մի անգամ սպառնացել է, ու ես երազում եմ՝ գրոհի, որ մի հատ պատժեմ: Հիմա իմ ձեռքն ու ոտքը կապված է, որ հանկարծ չվնասեմ մեր էն երիտասարդ ոստիկաններին, որոնք վահան, ապուշ բութ գործիք են ծառայում համակարգին»,- մեկնաբանեց վերջինս: Պավլիկ Մանուկյանը ոստիկանների ծնողներին խնդրեց հետ պահել իրենց տղաներին այնտեղից, քանի որ, եթե ժողովրդի մազը ծռվի, իրենք ոչ ոք ու ոչինչ հետ չի պահի գրոհից: «Թող բոլորն ի գիտություն ընդունեն՝ չկա մի այնպիսի կետ, որ ես փոխարինեմ ժողովրդի սիրո հետ»,- ընդգծեց ազատամարտիկը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am