Պուտինը ցավակցել է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցություններ է հայտնել Գերմանիայի բնակիչներին երեկ Մյունխենում տեղի ունեցած և մարդկային կյանքեր խլած հրաձգության դեպքի առնչությամբ: Ինչպես նշում է lenta.ru-ն, վկայակոչելով Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին, նախագահի անունից համապատասխան հեռագրերն ուղարկվել են կանցլեր Անգելա Մերկելին և Բավարիայի վարչապետ Հորսթ Զեհոֆերին:
