Մամուլի ներկայացուցիչները կհանդիպեն ապստամբների հետ
Արդեն տեղեկացրել ենք,որ «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել էր, որ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ եւ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: Որոշվել է, որ կետի տեղակայման հարցը թողնում ենք պարոն Բալասանյանի իրավասությանը: Մամուլին կանչում ենք հետեւյալ սկզբունքով. մենք պայմանավորվում ենք մամուլի միջոցների հետ, իրենք գալիս են, վարչախմբի կողմը ապահովում է նրանց ազատ ելումուտը,ասել էր նա: Hayeli.am-ի թղթակիցը Խորենացի փողոցից հայտնում է,որ ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում մամուլի ներկայացուցիչների հետ,լրագրողները դրսում հավաքված սպասում են:
