Իրանը և Ռուսաստանը կքննարկեն առևտրատնտեսական կապերը
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին հաջորդ շաբաթ Ռուսաստան կայցելի: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Հուլիսի 26-ին Աստրախան կայցելի որպես Իրանի տնտեսական պատվիրակությունը՝ նախարարի գլխավորությամբ: Վաեզին, որը Ռուսաստանի և Իրանի առևտրատնտեսական համատեղ հանձնաժողովի համանախագահն է, կհանդիպի ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ, կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինայի հետ:
