Չեմ ուզում, բայց պետք է նախագահ դառնամ.Սավչենկո (Տեսանյութ)
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն DW.com-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է իր մտադրությունների և ապագա ծրագրերի մասին։ «Ուկրաինայում քաղաքական սիստեմի փոփոխության համար անհրաժեշտ է հաստատել դիկտատուրա՝ վստահություն հայտնելով, որ քաղաքական իրավիճակը երկրում կարելի է փոխել միայն «վերևից»: Նախագահի լիազորությունները, երկրի կառուցվածքը փոխելու, օրենքները վերականգնելու, և դրանք ժողովրդին ծառայեցնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք է այնպիսի միապետ դառնալ, որն ամեն ինչ պահում է սեփական ձեռքերում, որպեսզի այդ իշխանությունը վերադարվի ժողովրդին և այնպես արվի, որ այլևս երբեք այն չվերցնեն ժողովրդից ։ Իրադարձությունների այդպիսի զարգացումն ավելի շուտ անհրաժեշտություն է:Ես ասել եմ, որ չեմ ուզում, բայց ասել եմ, որ կարող եմ, իսկ հիմակասեմ, որ ամենայն հավանականությամբ ես պարտավոր եմ նախագահ դառնալ»,-ասել է նա:
