Ապստամբության մասնակցության մեջ կասկածվող անձանց կկալանավորեն 30 օրով
Interfax.ru-ը տեղեկացնում է,որ Թուրքիայի իշխանությունները մինչեւ 30 օր ժամկետով կալանքի տակ կպահեն ձախողված հեղաշրջման մասնակցության մեջ կասկածվող անձանց: Լուծարվել են նաեւ մի քանի հազար կառույցներ`այդ թվում նաեւ մի շարք կրթական հաստատություններ, որոնք հնարավոր կապ են ունեցել ԱՄՆ-ում գտնվող Ֆեթհուլահ Գյուլենի հետ: Անկարան մեղադրում է Գյուլենին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, մինչդեռ Գյուլենը հերքում է իր մասնակցությունը այդ ամենին:
