Հայաստանի կամ Ղազախստանի նման մեզ պետք չէ.Լուկաշենկո (Տեսանյութ)
Belta.by-ն հայտնում է,որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է իր երկրի անվտանգության հարցերի մասին.« Բելառուսի իշխանությունների դեմ կարելի է «պատերազմել» միայն ընտրությունների ժամանակ։ Շարունակելով միտքը՝ Լուկաշենկոն ասել է: Ինչ վերաբերում է անվտանգությանը, դուք կարող եք չանհանգստանալ, բայց ավելորդ տեղն ինձ մի քննադատեք կոպիտ քաղաքականության համար։ Մենք ոչ մեկի բերանը չենք փակում»։ Անվտանգության վերաբերյալ խնդիրների մասին արտահայտվելիս՝ Լուկաշենկոն խոսել է Թուրքիայի, Հայաստանի և Ղազախստանի նախադեպերից. «Երբեք ոչնչից մի վախեցեք, խոսեք իմ մասին, ում մասին, որ ցանկանում եք, բայց հիշեք, որ «պատերազմել» իշխանությունների և նախագահի դեմ, ինչպես եղավ Թուրքիայում, կարելի է միայն ընտրությունների ժամանակ»։
