Սա ահաբեկչություն չէ. Փաստաբան
Փաստաբան Արա Ղազարյանը լրագրողներին հայնեց,որ Էրեբունի համայնքի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավվման դեպքը ուղղված է հասարակության անվտանգության դեմ. «Իրավաբանորեն տղաների արածը ծանր հանցագործություն է: Այդ գործողությունները ուղղված են հասարակական անվտանգության դեմ: Դեպքը ինքնին իրավաբանորեն վտանգում է հանրությանը: Շենք-շինություն գրավելը, պատանդ վերցնելը, մահ պատճառելը, անօրինական զենք-զինամթերք պահել-կիրառելը ՝ դրանք վտանգում են հանրությանը»: Վերջինս նշեց, որ Սասնա ծռեր խմբավորման անդամներին ահաբեկիչներ անվանելը այդքան էլ ճիշտ չէ և նրանց կողմից կատարածը ահաբեկչություն անվանելը սխալ է: «Օրենքի տարրով սա ահաբեկչություն չէ: Այն ուղղված չէ անձի դեմ:Իրավիճակի հանուցալուծման արդյունքում խմբի անդամներին կտրվի մինչև 15 տարի ազատազրկում»,-ասաց նա:
