«Սասնա ծռեր»-ը երկու ոստիկանների է ազատել. Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանն ազաատ կարձակվեն պայմանով
12.02 «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը armlur.am-ի հետ զրույցում ասեց, որ երեկ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ եւ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին: Այսօր արդեն «Սասնա ծռեր» խմբի անդամներն ազատ են արձակել ևս երկու պատանդ ոստիկանների: Ինչ վերաբերում է պատանդ պահվող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ազատ կարձակվեն մամուլի կետ բացելու պահին: ArmLur.am-ի այն հարցին, թե արդյոք չեք վախենում, որ այդ պարագայում կարող է գրոհ լինել իրենց վրա, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ դրա հավանականությունը միշտ էլ կա, բայց իրենք ունեն ինքնաբուխ ժողովրդական շարժում: «Չնայած հայտնվել են այդ շարժումը յուրացնելու փորձեր կատարողներ, բայց այդ ինքնաբուխ շարժումը առաջացել է մեր գործողությունների շնորհիվ: Մենք մեր ժողովրդի հետ կգնանք կհասնենք մեր նպատակակետին: Եթե հիմա փորձեն մի կաթիլ արյուն հեղել, ուրեմն սա կլինի Սերժ Սարգսյանի մարդասիրական վախճան», հավելեց նա: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Նրանց պահանջն է Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը:
