Ժիրայր Սեֆիլյանը և տղաները կընդունեն իշխանությունների առաջարկները. Վիտալի Բալասանյան
«Ամենաբարդ ու ամենալուրջ խնդիրը կայանում է նրանում, որ ոչ մի կաթիլ արյուն չթափվի, համար մեկ խնդիրը դա է:Սննդի հարցով բողոքները իրականությանն այնքան էլ չեն համապատասխանել, որովհետև սնունդը ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը մատակարարում է ինչպես զինծառայողներին: Ես անձամբ եմ Պավլիկ Մանուկյանին հեռախոս տրամադրել:Երեկ առավոտյան մենք մեզ հետ տարել են բժշկական խումբ և պատանդներին այնտեղ բուժզննում են կատարել:Այնտեղ երկու վիրավոր կա, որոնցից մեկը ազդրոսկրից է վիրավորված Սմբատն է,մյուսը ՝ Մխիթար Ավետիսյանն է»,- Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն»-ի եթերում պատմել է երեկ «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գունդ իր այցելության մասին պատմել է Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Անդրադառնալով բանացկություններին, Վիտալի Բալասանյանը նշել է, որ գտնում է, թե իշխանությունների առաջարկները կոմպետենտ են, սակայն խմբի տղաները դեռևս դրանք քննարկում են և այլ բաներ են առաջարկում: «Իրենք առաջարկում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, միջանկյալ կառավարության ձևավորում, սակայն ամենակարևորը հարցը դրել են Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումը, որն այս պահի դրությամբ ներկայացված է իշխանություններին և գտնվում է օրակարգային ամենակարևոր հարցերում: Նույնը նրանք ներկայացրել են քաղբանտարկյալների մասին, ճիշտն ասած ես այդ «քաղբանտարկյալ» բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև քաղբանտարկյալ Հայաստանում ընդհանրապես չկա»,- ասել նա և նշել, որ չակերտավոր քաղբանտարկյալ ներկայացվող մարդկանց հարցը ևս օրակարգում է, որպեսզի վերանայվի, թե ում դեպքում մեղմացուցիչ ինչ հանգամանքներ է հնարավոր կիրառել: «Մի խոսքով՝ այս պահի դրությամբ ես գտնում եմ, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը մի քայլ առաջ է և պետք է ընդունել: Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը և տղաները կընդունեն այդ առաջարկները և կգնան մեկը մյուսին ընդառաջ»,- ասաց նա: Վիտալի Բալասանյանը նշել է, որ ներկայումս ամեն ինչ հանգիստ է և՛ ուժային կառույցների կողմից, և՛ զինված խմբի տղաների կողմից, երեկ նույնպես հանգիստ է եղել, իսկ նախանցած օրվա երեկոյան, երբ որ եղավ ընդհարում, ըստ նրա, սադրանքների արդյունքում եղան այդքան վիրավորներ: «Տղաները համոզվել են, որ պրովոկացիաները հրահրում են ոչ թե իրավապահ մարմինները, այլ միտինգից»,-ասել է նա և նշել, որ կա օրենք, որը պետք է պարտադրել և՛ իշխանություններին, և՛ իրավապահ մարմիններին, և՛ ուժային կառույցներին, և՛ զինված խմբերին, և՛ քաղաքական կուսակցության առաջնորդներին, որ պահեն օրենքի տառը: «Անկախ ամեն ինչից՝ ապստամբել են, չեն ապստամբել, իշխանությունները ճիշտ են արել, սխալ են արել, առ այսօր գտնում եմ, որ պետք է ձեռնպահ մնանք ցանկացած գործողութունից, մանավանդ զինված ընդհարումներից: Իմ կոչը և հանրապետության ղեկավարներին է, և՛ քաղաքացիներին է, և՛ զինված խմբին»,-ասաց նա:
